«Արևմտյան քաղաքական գործիչները սխալ են վերաբերվում Պուտինին». Էրդողան
copy image url

«Արևմտյան քաղաքական գործիչները սխալ են վերաբերվում Պուտինին». Էրդողան

Արտաքին 2 տարի առաջ - 11:23 26-07-2022
Արևմտյան քաղաքական գործիչները «սխալ մոտեցում» ունեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Եվ արժանանում են համանման պատասխանի։ Այս մասին TRT-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք և՛ Պուտինին, և՛ Զելենսկիին նայում ենք որպես ընկերների, ոչ թե թշնամիների: Ավելին, Արևմուտքի մոտեցումը պարոն Պուտինի նկատմամբ սխալ է… Դուք գիտեք, թե ինչպիսի վերաբերմունք ունեն արևմտյան քաղաքական գործիչները Պուտինի նկատմամբ: Դա վայել չէ քաղաքական գործիչներին։ Ինչպիսի վերաբերմունք ցուցաբերեք, այնպիսի պատասխան էլ կստանաք»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի