Զելենսկին ուկրաինական հացահատիկի պաշարների արժեքը 10 միլիարդ դոլար է գնահատել
copy image url

Զելենսկին ուկրաինական հացահատիկի պաշարների արժեքը 10 միլիարդ դոլար է գնահատել

Արտաքին 2 տարի առաջ - 12:19 23-07-2022
Այժմ Ուկրաինայում հացահատիկի մոտ 10 միլիարդ դոլարի պաշարներ կան։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ առաջին հերթին արտահանվելու է անցյալ տարվա 20 մլն տոննա բերքը։ Այն, ինչ հավաքվել է այս տարի, նույնպես կարող է վաճառվել։

Ուկրաինայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում խոսել է հացահատիկի հետ կապված իրավիճակի մասին։ Նա հավելել է, որ նոր բերքն արդեն մասամբ հավաքվել է։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ երկիրը մոտակա շաբաթների ընթացքում կսկսի հացահատիկի առաքումը արտերկիր։

Զելենսկին հավելել է, որ Կիևը վստահում է ՄԱԿ-ին՝ երկրից հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ապահովելու հարցում։

Ամենից շատ դիտված