Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին
copy image url

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին

Ներքին 2 տարի առաջ - 22:36 21-07-2022
Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ընդունել է Զարգացման Ֆրանսիական գործակալության խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին, փոխանցում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Անի Իսպիրյանը ներկայացրել է Հայաստանի հանրային ներդրումների կառավարման համակարգի ընդհանուր նկարագիրը և վերջինիս բարելավման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։

Խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակն էր հանրային ներդրումների կառավարման համակարգի շրջանակում նախանշել համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները։