Կառավարությունը ավելի քան 180 քաղաքացու պարտադիր զինծառայությունից տարկետում տվեց
copy image url

Կառավարությունը ավելի քան 180 քաղաքացու պարտադիր զինծառայությունից տարկետում տվեց

Ներքին 2 տարի առաջ - 12:05 21-07-2022
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց Տիգրան Արայի Պետրոսյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

26-ամյա Տիգրան Պետրոսյանը այս տարվա ապրիլին պաշտպանել է ատենախոսություն եւ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։

2021թ․ հոկտեմբերից առ այսօր Տ. Պետրոսյանը աշխատում է ԵՊՀ Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում, որպես կրտսեր գիտաշխատող։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող 180 քաղաքացիների տարբեր ժամկետներով տարկետում տվեց պարտադիր զինվորական ծառայությունից:

Տարկետում է տրվել նաև ծանրամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ 2019 թվականի մեծահասակների աշխարհի չեմպիոն և 2021 թվականի Տոկիոյում կայացած ամառային օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին և հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ 2021 թվականի Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված Նորայր Արմենի Հախոյանին:

Ձեզ գուցե հետաքրքրի