ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում ևս չորս HIMARS համալիր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Այսպիսով, դրանց ընդհանուր թիվը կհասնի 16-ի։
Առաջին HIMARS-ները Ուկրաինային թույլ են տվել գրոհել ռուսական թիկունքում գտնվող զինամթերքի պահեստները. արդեն մի քանի տասնյակ նման հարվածներ են եղել։
Վերջերս հայտնի է դարձել, որ Ուկրաինան բանակցություններ է վարում մինչև 300 կմ հեռահարությամբ արկերի մատակարարման շուրջ։
ՌԴ ՊՆ-ն ասում է, որ ոչնչացրել է երեք նման համալիր, այս տեղեկատվությունը, սակայն, հաստատված չէ։