Իրանի գերագույն առաջնորդը պատժամիջոցների ֆոնին ՌԴ-ի հետ համագործակցությունն անհրաժեշտություն է համարել
copy image url

Իրանի գերագույն առաջնորդը պատժամիջոցների ֆոնին ՌԴ-ի հետ համագործակցությունն անհրաժեշտություն է համարել

Արտաքին 2 տարի առաջ - 23:48 19-07-2022
Թեհրանը և Մոսկվան պետք է զարգացնեն տնտեսական համագործակցությունը, հատկապես, որ երկու երկրներն էլ գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների տակ, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Նրան մեջբերում է Mehr գործակալությունը։

«Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը անհրաժեշտություն է, որը համապատասխանում է երկու կողմերի շահերին, հատկապես արևմտյան պատժամիջոցների լույսի ներքո», - ասել է Խամենեին:

Նա նշել է, որ երկրների միջև արդեն բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, այդ թվում՝ նավթագազային ոլորտում։

Այաթոլլան անդրադարձել է նաև ուկրաինական իրադարձություններին՝ ասելով, որ եթե Ռուսաստանը նախաձեռնությունը իր ձեռքը չվերցներ, ապա «մյուս կողմը» դա կաներ։ Ըստ Խամենեիի՝ ՆԱՏՕ-ն վտանգ է ներկայացնում, և «եթե դաշինքին չկանգնեցնեին Ուկրաինայում, ապա նա այդ նույն պատերազմը կսկսեր ավելի ուշ՝ Ղրիմի պատրվակով»։

Այնուամենայնիվ, Խամենեիի խոսքով, Արևմուտքն ու ԱՄՆ-ը թուլացել են, և նրանց քաղաքականությունն ավելի քիչ հաջողություն է գրանցում Սիրիայում, Իրաքում, Լիբանանում և պաղեստինյան տարածքներում: Այաթոլլան նաև ընդգծել է Սիրիայում՝ Եփրատ գետից արևելք, ԱՄՆ ներկայության դադարեցման անհրաժեշտությունը։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին նույնպես մասնակցել է Խամենեիի և Պուտինի հանդիպմանը, նշում է Mehr-ը։

Ամենից շատ դիտված