Պարեկները կողոպուտի դեպք են բացահայտել
copy image url

Պարեկները կողոպուտի դեպք են բացահայտել

Ներքին 2 տարի առաջ - 13:12 18-07-2022
Հուլիսի 17-ին՝ ժամը 19.30-ին, պարեկները, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ոսկյա շղթա՝ խաչով: Բաժնում պարզվել է, որ ոսկյա զարդերը պատկանում են 15-ամյա պատանուն, որի մորից հաղորդում է ընդունվել:

51-ամյա տղամարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմնին: