Արմեն Գրիգորյանը ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է. ՀԿ-ների ցավակցական ուղերձը
copy image url

Արմեն Գրիգորյանը ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է. ՀԿ-ների ցավակցական ուղերձը

Ներքին 2 տարի առաջ - 10:45 18-07-2022
Մի քանի հասարակական կազմակերպություններ ցավակցական ուղերձ են հղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:
Հայտարարությունն ամբողջությամբ ստորեւ.

«Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:

Մխիթարանքի մեր խոսքն ենք հղում եւ զորակցություն հայտնում բոլորին:
Այս մահը մեծ կորուստ է բոլոր ազգասեր հայերի համար:
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Արժանապատիվ հայրենակիցնե՛ր,
Հուլիսի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Կենտրոն» նստավայրում «հանկարծամահ» եղավ հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի էր իբրեւ այլախոհ եւ ներկա իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող անհատ:

Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ս.թ. մայիսի 17-ին իբր թե ազգային, ռասայական եւ կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրա նկատմամբ ԱԱԾ-ն գործադրել էր ձերբակալման անմարդկային դաժանություն: Որեւէ դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն բերման էին ենթարկել որպես առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի: Նրան բերման ենթարկելու ստորացուցիչ կադրերը տարածվել են համացանցում: Դժվար չէ ենթադրել, թե ինչ հոգեկան եւ ֆիզիկական կտտանքների է ենթարկվել Ա. Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու շուրջ 2 ամիսների ընթացքում: Մեր խորին համոզմամբ՝ Ա. Գրիգորյանը սույն ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Ա. Գրիգորյանին ձերբակալել են 2022թ.-ի մայիսի 17-ին այն արտահայտությունների համար, որոնք նա արել էր ավելի քան 1 տարի առաջ: Եթե նրա ասածներն իրենց մեջ պարունակում էին հանցակազմի տարրեր, ապա ինչո՞ւ նրան ձերբակալեցին մեկ տարի հետո:

Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետեւանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաեւ ֆիզիկական եւ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը:
Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, դա՛ է մեր համոզմունքը»:

«Պահեստազորի սպաներ» շարժում
«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ
«Հայ ազգային գվարդիա» ՀԿ
«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» ՀԿ
«Վերադարձ» հիմնադրամ

Ամենից շատ դիտված