Վրաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ «Ծովային պահապան» գործողության մեջ
copy image url

Վրաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ «Ծովային պահապան» գործողության մեջ

Արտաքին 2 տարի առաջ - 22:19 16-07-2022
Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության պետ Նիկոլոզ Շարաձեն հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին գործընկերոջ կարգավիճակ է տվել Միջերկրական ծովում ծովային անվտանգությունն ապահովելու «Ծովային պահապան» գործողության մեջ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով։

Այս որոշումը դաշինքն ընդունել է այն բանից հետո, երբ Վրաստանի առափնյա պահպանության մարտավարական ստորաբաժանումները հաջողությամբ անցել են ՆԱՏՕ-ի 4-ամյա գնահատման ծրագիրը։

«Նշված գործողությունը կենտրոնացած է ծովում ահաբեկչական գործունեության հետ կապված ցանկացած փորձի ճնշման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։