Ռուսական պատվիրակությունը հունիսին և հուլիսին այցելել է Իրանի Քաշանի օդանավակայան՝ ուսումնասիրելու «Շահիդ-191» և «Շահիդ-129» անօդաչու թռչող սարքերը, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Սպիտակ տունը CNN-ին տրամադրել է արբանյակային պատկերներ, որոնցում երևում են այս անօդաչու թռչող սարքերը՝ Քաշանում ռուսական պատվիրակության այցի օրը։
Իրանը պատրաստվում է Ռուսաստանին մատակարարել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր՝ ինչպես հետախուզական, այնպես էլ զինամթերք տեղափոխելու համար, պնդում է Սալիվանը։
Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ հակամարտող կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարելու։