2022թ․-ի առաջին 5 ամիսներին Հայաստանում գրանցվել է 1858 ամուսնալուծություն
copy image url

2022թ․-ի առաջին 5 ամիսներին Հայաստանում գրանցվել է 1858 ամուսնալուծություն

Ներքին 2 տարի առաջ - 09:13 13-07-2022
2022թ․-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 1858 ամուսնալուծություն։

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների հրապարակած վիճակագրության համաձայն՝ միաժամանակ այս տարվա 5 ամսներին գրանցվել է 6477 ամուսնալուծություն։ Ընդ որում՝ տարվա ընթացքում ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են մարտ ամսին՝ 400 ամուսնալուծություն, իսկ ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է փետրվարին՝ 1517։

Նշենք, որ վերջին 21 տարվա վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա համեմատ՝ ամուսնալուծությունների ամենաբարձր աճն արձանագրվել է 2021թ․-ին, երբ 2020թ․-ի համեմատ ամուսնալուծվել է 36․4 տոկոսով ավելի շատ մարդ։

Միաժամանակ, 2021թ․-ին նաև արձանագրվել է ամուսնությունների ամենաբարձր տոկոսային աճը․ այդ տարվա ընթացքում 41 տոկոսով ավելաշատ մարդ է ամուսնացել՝ 2020թ․-ի համեմատ։ Պետք է նշել, սակայն, որ 2020թ․-ին նվազել էին ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թվերը։ Մասանավորապես, 2020թ․-ին ամուսնությունների թիվը նվազել էր 22․6 տոկոսով, իսկ ամուսանալուծություններինը՝ 15․4 տոկոսով։

Ամենից շատ դիտված