ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն մտադիր են խստացնել վերահսկողությունն Ուկրաինային զենք մատակարարելու նկատմամբ՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են հայտնվել սև շուկայում, գրում է Financial Times-ը։
Հրատարակության համաձայն՝ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ Ուկրաինայի հետ քննարկում են հետագծման համակարգ կամ մատակարարվող սպառազինությունների մանրամասն ցուցակ ստեղծելու հնարավորությունը։
«Այդ բոլոր զենքերը մտնում են Լեհաստանի հարավային հատված, հասցվում սահման, այնուհետև բաժանվում են տրանսպորտային միջոցների՝ բեռնատարներ, ֆուրգոններ, երբեմն մասնավոր մեքենաներ: Եվ դրանից հետո մենք ոչինչ չգիտենք նրանց գտնվելու վայրի մասին, պատկերացում չունենք, թե ուր են գնում, որտեղ են օգտագործվում և նույնիսկ մնում են արդյոք երկրում»,- մեջբերում է թերթը պաշտոնյաներից մեկի խոսքերը։