«Anadolu»-ի անդրադարձը Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանապահ զինծառայությանը
copy image url

«Anadolu»-ի անդրադարձը Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանապահ զինծառայությանը

Արտաքին 2 տարի առաջ - 20:04 12-07-2022
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը նյութ է հրապարակել Վրաստան-Թուրքիա և Հայաստան-Թուրքիա սահմանին թուրքական զինուժի կողմից իրականացվող ծառայության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Նշվում է, որ սահմանապահ ստորաբաժանումները, որոնք հիշյալ երկու երկրների հետ սահմանին՝ 2300 մ բարձրության վրա պայքարում են անօրինական միգրացիայի, մաքսանենգության և «Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) «ահաբեկիչների» դեմ, 24 ժամ 7 օր ծառայություն են իրականացնում:

Շեշտվում է, որ սահմանին հետախուզումը, դիտարկումը և պարեկությունը կատարվում են տեղական (թուրքական) արտադրության ջերմատեսիլ, գիշերային տեսանելիության սարքերով, անօդաչու թռչող սարքերով և բարդ ռելիեֆային տարածքներում շարժունակ զրահամեքենաներով:

Ամենից շատ դիտված