Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ելույթում ասաց, որ անտանգության ու պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում նախատեսում են ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին, և անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել՝ նոր կառույցի ձևավորման համար։
«Ոստիկանության բարեփոխումները ևս պետք է դիտարկել, և այս ամենի հիմքում դրված է ժողովրդավարության՝ 2018 թվականից սկսված անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթացը, ինչը կարևոր է նաև անվտանգության կայունության համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։