Oragir.news-ին որոշ մանրամասները են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 5-ին Դիլիջան կատարած այցից։ Օրեր առաջ մամուլն անդրադարձել էր Դիլիջանում Նիկոլ Փաշինյանի արկածներին, երբ նա հարբել ու կրկին հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մեր տեղեկություններով՝ նրա հետ են եղել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը։
Եթե Արամ Սարգսյանի համար Նիկոլ Փաշինյանի հետ խմելը գրեթե ավանդույթ է, ապա Արզաքանցյանն այս ընկերակցության մեջ նոր է։
Երբ խմելու ընթացքում Փաշինյանն ու Արամ Սարգսյանը սկսել են հայհոյել Պուտինին, Արզաքանցյանը վախից ու զարմանքից սթափվել, զգաստացել է։ Արզաքանցյանն այդ իրավիճակում չի իմացել, թե ինչ անի։