Բելառուսի կառավարությունը մշակել է օրինագիծ, որը հստակեցնում է երկրից մեկնելու կարգը։ Փաստաթուղթը քննարկվելու է խորհրդարանի աշնանային նստաշրջանում, հաղորդում է «Զերկալո» պարբերականը։
Փոփոխությունների համաձայն՝ Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն կարող է սահմանափակել երկրից ելքը ոչ միայն պրոֆիլակտիկ հաշվառման կանգնած քաղաքացիների, այլ նաև նրանց համար, ում «հեռանալը հակասում է ազգային անվտանգության շահերին»։ Նման արգելք կարող է սահմանվել մինչև վեց ամիս ժամկետով։ Թե որ քաղաքացիները և ինչ հիմնավորմամբ կհայտնվեն այս կատեգորիայի մեջ՝ օրինագծում չի հստակեցվում։
Բելառուսից կարգելվի մեկնել նաև այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ վարչական գործեր են հարուցվել «վարչարարության կարգի դեմ խախտման համար»։ Նախկինում արգելքը տարածվում էր միայն այն մարդկանց վրա, ովքեր ստացել են վարչական տույժեր և չեն վճարել դրանք։
Հանրապետության ուժային մարմինների, ինչպես նաև Բելառուսի զինված ուժերի աշխատակիցներին կթույլատրվի հեռանալ երկրից միայն իրենց ղեկավարության հետ համաձայնեցմամբ։ Վերջինս կարող է նաև մերժել մեկնումը «ազգային անվտանգության շահերն ապահովելու նպատակով»։