Հռոմի պապը կարող է օգոստոսին այցելել Կիև
copy image url

Հռոմի պապը կարող է օգոստոսին այցելել Կիև

Արտաքին 2 տարի առաջ - 21:16 09-07-2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է օգոստոսին այցելել Ուկրաինա, հայտարարել է Պետությունների հետ հարաբերությունների հարցով Վատիկանի քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալահերը։

Այցը կարող է տեղի ունենալ հուլիսի վերջին Հռոմի պապի՝ Կանադա կատարած այցից հետո, ասել է Գալահերն իտալական Rai1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հռոմի պապը բազմիցս խոսել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության, ինչպես նաև երկիր այցելելու ցանկության մասին՝ նշելով, որ ինքը պետք է սպասի հարմար պահի դա անելու համար, քանի որ հեշտ չէ որոշում կայացնել, որն ավելի շատ վնաս կարող է բերել ամբողջ աշխարհին, քան օգուտ:

Ամենից շատ դիտված