Այստեղ կանգնելով՝ շարունակում եք երկնքում բանակ կազմած քաջորդիների գործը. Մետաքսե Հակոբյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:48 08-07-2022
Ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են։

Իր ելույթում Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ վերջերս, երբ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն Արցախում էին, տեսան, զգացին այն մեծ ջերմությունը, այն հույերը, որն ուներ արցախցին, այդ հույսն ու ջերմությունն իրենց հետ բերեցին Հայաստան։

«Երկնքում բանակ կազմած մեր հազարավոր քաջորդիների գործն եք դուք շարունակում՝ այստեղ կանգնելով, այն իրականացնում եք և չեք թողնում, որ մեռնի»։

Մանրամասն՝ տեսանյութում։