Արդարադատությունը այս դեպքում բացահայտ չի աշխատում, և Ավետիքը ենթարկվում է քաղաքական հետապնդման․ Ադամյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:49 08-07-2022
Երևանի՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում է «ԱՐԱՐ» հիմնադրամի ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Քննությունը իրականացվում է դռնփակ։

Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, Օragir.news-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ինչով է պայմանավորված Չալաբյանի հանդեպ այն վերաբեմունքը, որ ցանկանում են պահել անազատության մեջ, ասաց․

«Մենք ամեն անգամ ավելի ենք զարմանում այս զարգացոմներից, բայց կարելի է մի քանի գործոն նշել։ Նախ այն, որ Ավետիքը շատ հստակ դիրքորոշում ունի Արցախի հարցի վերաբերյալ և հակադրվում է Արցախի հետ կապված զարգացումներին, որը ներկա իշխանությունն է նախաձեռնում, երկրորդը, որ նա կոնպետենտ, նպատակասլաց և հայրենասեր մարդ է, և ինձ թվում է՝ դա բոլոր նրանց ուղղությամբ է, ովքեր այդպիսին են»։

Արդարադատությունը այս դեպքում բացահայտ չի աշխատում, և Ավետիքը ենթարկվում է բացահայտ քաղաքական հետապնդման։ Ձայնագրություններն էլ որ լսեք, մեկը մոնտաժված, կարճ ձայնագրություն է, նույնիսկ հանցավոր միտում էլ չկա, և մյուսը, որում թվում է՝ խոստովանում են բոլոր հնարավոր հանցանքների մասին։

Բայց սա չի նաշանակում որ մենք չեն պայքարելու, որպեսզի արդարադատությունը իրակականա։ Ես չեմ պատկերացնում այս պահին մեկին, ով Ավետիքին ճանաչում է և իրեն դեմ է»,- ասաց Չալաբյանի կինը։

Տեսանյութը քիչ անց։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում