Ընդդեմ «Երկիր մեդիայի»՝ նույնիսկ հայտնի տրանսգենդերի ՀԿ-ն է դիմել․ Գոռ Վարդանյանի սերիալի և ՀՌՀ տուգանքի հետքերով

Ներքին 2 տարի առաջ - 18:28 08-07-2022
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը 400 հազար դրամով տուգանել է։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է․ «Նիստի օրակարգի հաստատումից հետո նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՀՈՒՍԱԲԵՐ» Ընկերության «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և Հանձնաժողովի՝ 2021 թվականի հուլիսի 1-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշումով ամրագրված՝ արգելված ժամանակահատվածում «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմի ընթացքում համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր, ինչպես նաև գռեհկաբանություն և հայհոյախոսություն պարունակող տեսալսողական հաղորդման հեռարձակման սահմանափակումների խախտման փաստեր։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ընկերությունն իր ներկայացրած գրավոր պարզաբանման ժամանակ նշել է, որ արձանագրության մեջ նշված խախտումները, այն է՝ հայհոյանք, հնչել են «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի ուղիղ հեռարձակում իրականացնելու ժամանակ։ Տեղում աշխատող լրագրողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կանխել, կամ առավել ևս զգուշացնել իրավախախտման հեղինակին, արարքի անթույլատրելիության մասին։ Միաժամանակ նշելով, որ հայցում է Հանձնաժողովի ներողամտությունն իրենց կամքից անկախ նշված դիպվածի համար։ Նշենք, որ «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրով ցուցադրվել է նաև ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմը, որ պարունակում է համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր, մասնավորապես՝ ծաղր Հայ Առաքելական եկեղեցու և քրիստոնեական հավատքի խորհրդանիշ խաչի, Հիսուսի կերպարի նկատմամբ։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստերը՝ արձանագրում է, որ Հեռարձակողի «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի կողմից «բողոքի ակցիաները Երևանում և մարզերում շարունակվում են» խորագրով ուղիղ միացումը պարունակում է հայհոյախոսություն, իսկ «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմի մեջ առկա են համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր: Այսպիսով, Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում, որը համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի շարք դրույթներին և Հանձնաժողովի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշման Հավելվածի կետերին, որոնք հիմք ընդունելով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով»,- ասված է ՀՌՀ հայտարարության մեջ։

Oragir.news-ի հետ զրույցում «Երկիր մեդիայի» գործադիր տնօրեն Բագրատ Եսայանն ասաց, որ իր համար տարակուսելի է, երբ «Երկիր մեդիայի» հասցեին են նման մեղադրանք հնչեցնում։ «Երբ «Երկիր մեդիային» վերագրվում է Հայ առաքելական եկեղեցու և համամարդկային արժեքների հեղինակազրկում, այս մասով ինձ մոտ դիսոնանս է առաջանում, թե ինչն է հիմք ծառայել՝ վարույթ հարուցելու համար, որովհետև ՀՌՀ-ն վարույթի փաթեթում ընդգրկել էր 2 ՀԿ-ների, որոնք ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ են։ Մեկը հայտնի տրանսգենդերի կազմակերպություն էր, որը ելույթ ունեցավ Ազգային ժողովից, մյուսն էլի նույնատիպ մի կազմակերպություն էր։

Այս կազմակերպությունները տրանսգենդերների իրավունքների պաշտպանության համար էին դիմել, թե իբր ֆիզիկական բռնություն գործադրելու կոչ կա այդ հեռուստասերիալում, իսկ ՀՌՀ-ն հակառակ կողմից՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ էր հանդես եկել, և ստացվեց, որ տրանսգենդերների իրավունքների պաշտպանությունն ու Հայ առաքելական եկեղեցու հեղինակության պահպանումը ՀՌՀ-ն նույն վարույթի ընթացքում քննում էր։ Իհարկե, ընթացքում հանձնաժողովի նախագահն ասաց, որ 2 ՀԿ-ների դիմումները դնում են մի կողմ, դա չէ հարցը, և վերջում նույնիսկ որոշումն ընդունելիս ասաց, որ մի կողմ դնենք։ Սրանք բանավոր խոսքեր են, իրավական վարույթում 2 էպիզոդով՝ սերիալի և հայհոյանքի համար․ տուգանվել ենք 400 հազար դրամով։ Բնականաբար, վիճարկելու ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC