Կանադան պատժամիջոցներից կհանի «Գազպրոմի» համար տուրբինը՝ Գերմանիայի խնդրանքով
copy image url

Կանադան պատժամիջոցներից կհանի «Գազպրոմի» համար տուրբինը՝ Գերմանիայի խնդրանքով

Արտաքին 2 տարի առաջ - 17:38 08-07-2022
Կանադայի կառավարությունը ծրագրում է պատժամիջոցներից հանել «Հյուսիսային հոսք» գազատարի համար կալանված տուրբինը։ Այն ՌԴ-ից երկիր է հասցվել վերանորոգման համար, սակայն Մոսկվայի դեմ սահմանված սահմանափակումների պատճառով վերադարձնելն անհնար է դարձել։ Բացառություն անելու խնդրանքով Օտտավային է դիմել Գերմանիայի կառավարությունը, հաղորդում են «Եվրոպեյսկայա պրավդա» ուկրաինական պարբերականն ու Reuters գործակաությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Վկայակոչելով կալանված տուրբինը՝ ռուսական գազային մոնոպոլիստ «Գազպրոմը» Գերմանիայում կրճատել է «Հյուսիսային հոսք» գազատարի հզորությունը սովորական մակարդակից մինչև 40%։ Ռուսական գազը կարևոր դեր է խաղում Գերմանիայի տնտեսության մեջ, մատակարարման կրճատումները ստիպում են Բեռլինին և գերմանական խոշոր բիզնեսին պատրաստվել վառելիքի խնայողության խիստ ռեժիմին։

Siemens-ը նշում է, որ «Գազպրոմի» մատակարարումների կրճատումը կապված չէ կալանված սարքավորման հետ։ Սակայն, ինչպես գրում է«Եվրոպեյսկայա պրավդան», պատժամիջոցների վերացման պատճառ կդառնա Եվրոպա մղվող գազի ծավալները վերականգնելու անհրաժեշտության մասին փաստարկը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի