Credit Suisse-ն չի սպասարկում Իվանիշվիլիին՝ հղում անելով Եվրախորհրդարանի բանաձևին
copy image url

Credit Suisse-ն չի սպասարկում Իվանիշվիլիին՝ հղում անելով Եվրախորհրդարանի բանաձևին

Արտաքին 2 տարի առաջ - 18:18 07-07-2022
Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության հիմնադիր և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հուլիսի 5-ին նամակ է ստացել շվեյցարական Credit Suisse բանկային խմբից, որում ասվում է, որ Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին Եվրախորհրդարանի բանաձևը ստեղծել է կարգավորող պարտավորություններ. թրասթն այլևս չի կարող իրականացնել իր գործողությունները առանց դատարանի հավանության: Այս մասին ասվում է MKD ընկերության հայտարարության մեջ, որը պաշտպանում է գործարարի շահերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Credit Suisse-ը սառեցրել է գործարարին պատկանող 2,7 միլիարդ ֆունտը՝ հիմնվելով այն բանի վրա, որ միջոցները կարող են ռուսական ծագում ունենալ։ Դրան նախորդել էր մարտին գործարքների հետաձգումը ավելի քան մեկ ամսով, ինչը գործարարի համար հանգեցրել է ֆինանսական կորուստների։

Շվեյցարական բանկը այս որոշումը բացատրել է Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական իրավիճակով, սակայն դիտորդները դա գնահատել են որպես ազդանշան Արևմուտքի կողմից։ Իսկ հունիսին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու կոչով, գրում է SOVA-ն։

Ամենից շատ դիտված