Մոտ մեկ միլիոն ուկրաինացիներ ստանում են մարտական փորձ. Ալեքսեյ Դանիլով
copy image url

Մոտ մեկ միլիոն ուկրաինացիներ ստանում են մարտական փորձ. Ալեքսեյ Դանիլով

Արտաքին 2 տարի առաջ - 17:53 06-07-2022
«Մոտ մեկ միլիոն ուկրաինացիներ ստանում են մարտական ​​և զինվորական փորձ: «Պուտինի ծրագիրը» ընթանո՞ւմ է ըստ ժամանակացույցի: Ուկրաինական որակը միանշանակ կգերազանցի ռուսական քանակին»,- Twitter-ում գրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին աջակցության համար։

Նրա խոսքով, ապառազմականացման փոխարեն, որը 4 ամիս առաջ նախագահ Պուտինի կողմից հայտարարվել էր «հատուկ ռազմական գործողության» նպատակների շարքում, տեղի է ունեցել Ուկրաինայի առավելագույն ռազմականացում։

«Ուկրաինան հարվածային տեմպով իրականացնում է վերազինում ՆԱՏՕ-ի ստանդարտներով: Տեղի է ունենում պաշտպանական ուժերի մշտական ​​համալրում ու հագեցվածություն արևմտյան զինատեսակներով ու տեխնոլոգիաներով»,- գրել է Դանիլովը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի