ԱԺ նիստ գումարելու հնարավորություն չունենալու դեպքում պատերազմ կամ խաղաղություն կհաստատի Կառավարությունը. Պապիկյան
copy image url

ԱԺ նիստ գումարելու հնարավորություն չունենալու դեպքում պատերազմ կամ խաղաղություն կհաստատի Կառավարությունը. Պապիկյան

Ներքին 2 տարի առաջ - 15:48 06-07-2022
ԱԺ արտահերթ նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը ներկայացնելուց հետո իր ելույթում հավելեց, որ նորովի են շարադրվելու պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով մի շարք հոդվածներով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները։

«Ի դեմս ՀՀ-ի՝ միջազգային պայմանագրերին համապատասխան՝ ՀՀ տարածքից դուրս ԶՈւ ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու կամ պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու կամ ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու ԱԺ նիստ նիստ գումարելու անհարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև ԶՈւ գործունեությունն ապահովող որոշումների ընդունման համար ԱԺ նիստ գումարելու հնարավորություն չունենալու դեպքում պատերազմ կամ խաղաղություն կհաստատի Կառավարությունը»։




Ամենից շատ դիտված