«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի  գործունեությունը կտեղափոխվի «Ավան» ՀԱԿ. Անահիտ Ավանեսյան
copy image url

«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի գործունեությունը կտեղափոխվի «Ավան» ՀԱԿ. Անահիտ Ավանեսյան

Ներքին 2 տարի առաջ - 11:34 06-07-2022
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված 23 հարց։ Քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Հանրապետական անձավաբուժական կենտրոնի և Վարդենիսի ստամատալոգիական պոլիկնինիկայի ուղղությունը փոխելը, հնարավորություն ընձեռելը և պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից Նևրոզների կլինիկա ՓԲԸ հանելու անհրաժեշտությունը։

«Վերը նշված բժշկական կենտրոններից այս պահին միայն գործում է վնասվածքաբանության և օրթոպեդիային գիտական կենտրոնը, որը ներկայիս բժշկագիտության զարգացման պայմաններում մեր տեսլականի մեջ է ներառվել՝ որպես բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում որպես առանձին ծառայություն։ Նևորզների կլինիկայի գործունեությունը կտեղափոխվի Ավան ՀԱԿ»,- իր ելույթում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ամենից շատ դիտված