Ջհանգիրյանին թույլ չեն տվել լքել երկիրը
copy image url

Ջհանգիրյանին թույլ չեն տվել լքել երկիրը

Ներքին 2 տարի առաջ - 17:14 04-07-2022
Մեզ հասած տեղեկություններով՝ Գագիկ Ջհանգիրյանին թույլ չեն տվել լքել երկիրը։ Բանն այն է, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Ջհանգիրյանի համար սահմանափակումներ են եղել Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում՝ ՍԷԿՏ համակարգում, ինչի հետանքով Ջհանգիրյանը չի կարողացել լքել երկիրը և մեկնել Գերմանիա։

Նշենք, որ այս համակարգը ԱԱԾ-ի վերահսկողության տակ է։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ԱԱԾ-ից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Ջհանգիրյանից ևս չհաջողվեց պարզաբանում ստանալ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ առողջական խնդիրների բերումով և այնտեղից պատրաստվում է հրաժարական տալ։ Փաստորեն նրան թույլ չեն տվել Հայաստանը լքել, և ստիպված է եղել Հայաստանում հրաժարական տվել։

Ձեզ գուցե հետաքրքրի