Պատերազմի ժամանակ դավաճանությունից խոսելը ևս դավաճանություն է․ Կարեն Հովհաննիսյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 15:09 02-07-2022
«Դավաճանությունը ոչ միայն դատապարտելի է, այլև մահապատժի արժանի գործողություն է, կապ չունի՝ ինչ դավաճանություն է, հայրենիքի՞ նկատմամբ, ընկերությա՞ն նկատմամբ, թե՞ ընտանիքի նկատմամբ», - այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նա հավելեց․ «Պատերազմի ժամանակ դավաճանությունից խոսելը ևս դավաճանություն է, քանի որ այդ ժամանակ դու բարոյալքում ես բանակը, հասարակությանը, այսինքն՝ դու կոտրում ես հասարակության մեջքը, երբ խոսում ես դավաճանությունից»։

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպես եղավ, որ հասանք դրան, Հովհաննիսյանն ասաց. «Այս բարձրագույն տեխնոլոգիաների դարում մեծ մասը անգիտակցաբար է արել դա, ընկել է թակարդը՝ այլևս հետ գնալու տեղ չունենալով, իսկ մնացած մասով կարող եմ ասել, որ դա իրենց էությունն է։ Իրենք այդպիսին են ընկերության մեջ էլ, հայրենիքի նկատմամբ էլ»։

Անդրադառնալով Բերձորի հանձմանը՝ Հովհաննիսյանն ասաց. «Ընդհանրապես, ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան շահագրգռված են, որ Հայաստանից շատ թե՛ տարածքային, թե՛ դիվանագիտական մեսիջներ տանի։ Իր համար շատ կարևոր է այս պահին թուլացած Հայաստանից կորզել դրանք»։

Ամենից շատ դիտված