«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը կապվում է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի անվան հետ, քաղաքացիներին կարծես ծաղրում է։
Oragir.news-ին դիմած քաղաքացին մեզ է փոխանցել նաև վթարի ենթարկված մեքենայի կադրերը, որում ակնհայտ երևում է, որ մեքենան զգալի վնասներ է կրել։ Մեզ դիմած քաղաքացին, որը «Հոնդա»-ի վարորդն է, ասաց, որ «Մերսեդես» մակնիշի մեքենան կտրել է իր ճանապարհը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը, տեղում վնասված հատվածները նկարահանել և ուղարկել են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը և պատասխան ստացել, որ փոխհատուցման գումարն ընդամենը 100 դրամ է կազմում։
Ստորև ներկայացնում ենք նաև ապահովագրական ընկերության ներկայացրած փաստաթուղթը։