Մասիսում վրաերթի հետևանքով 7-ամյա տղա է մահացել․ shamshyan.com
copy image url

Մասիսում վրաերթի հետևանքով 7-ամյա տղա է մահացել․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 23:49 30-06-2022
Հունիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ալիսա Խ.-ն իր վարած Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 7-ամյա Ալեքս Չ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում զննություն էր իրականացվում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: