Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցու աստիճաններով բարձրանալը այսուհետ արգելվում է
copy image url

Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցու աստիճաններով բարձրանալը այսուհետ արգելվում է

Ներքին 2 տարի առաջ - 16:02 30-06-2022
Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի Սբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։ Այդ մասին ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջում:

«Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված