«Մեծ յոթնյակի» ղեկավարներն առաջարկում են ռուսական նավթի «գնային առաստաղ» սահմանել
copy image url

«Մեծ յոթնյակի» ղեկավարներն առաջարկում են ռուսական նավթի «գնային առաստաղ» սահմանել

Արտաքին 2 տարի առաջ - 20:27 28-06-2022
«Մեծ յոթնյակի» երկրներն առաջարկում են այլ երկրներին միանալ ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման սահմանափակումներին և չփոխադրել ռուսական նավթը, որը գնվել է որոշակի առավելագույնից բարձր գնով։ Այս մասին ասված է Գերմանիայում ավարտված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին հաջորդած ամփոփիչ կոմյունիկեում։

«Մեծ յոթնյակի» երկրներն իրենք արդեն լրիվ կամ մասնակի էմբարգո են սահմանել ռուսական նավթի վրա՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված: Նրանք, սակայն, պնդում են, որ համաշխարհային շուկայում գնաճի պատճառով Մոսկվան շարունակում է զգալի եկամուտներ ստանալ վառելիքի վաճառքից: Այժմ «Մեծ յոթնյակի» երկրներն ակնկալում են այլ պետությունների հետ պայմանավորվել ռուսական նավթի «գնային առաստաղի» ներդրման շուրջ։ Դեռ պարզ չէ, թե ինչպես պետք է նման մեխանիզմ ներդրվի։