Ռո՛ւս գիտնականներ, տեղափոխվե՛ք Մեծ Բրիտանիա. Բորիս Ջոնսոն
copy image url

Ռո՛ւս գիտնականներ, տեղափոխվե՛ք Մեծ Բրիտանիա. Բորիս Ջոնսոն

Արտաքին 2 տարի առաջ - 14:42 28-06-2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Պուտինի քաղաքականությունից և երկրում տիրող իրավիճակից դժգոհ ռուս գիտնականներին Մեծ Բրիտանիա տեղափոխվելու բաց հրավեր է ուղարկել, գրում է բրիտանական Guardian-ը։

Ռուս գիտնականներին այս առաջարկը, ասել է Ջոնսոնը, ուկրաինական համալսարանների հետ գործընկերության գոյություն ունեցող համակարգի ընդլայնման շրջանակներում է, որը թույլ է տալիս ուկրաինացի գիտնականներին շարունակել իրենց հետազոտությունները Բրիտանիայում։

«Պուտինի բռնությանը տագնապով վերաբերվող և Ռուսաստանում այլևս ձեզ անվտանգության մեջ չզգացող ռուս գիտնականներ ու հետազոտողներ, դուք կարող եք խիզախորեն հայց ներկայացնել տեղափոխվելու Մեծ Բրիտանիա և աշխատելու երկրում, որը գնահատում է բացահայտումը, ազատությունը և գիտելիքի նկատմամբ ձգտումը»,- ասել է Ջոնսոնը։

Ամենից շատ դիտված