Գնում ենք Մալթա՝ հաղթանակի հետևից. Ռեքս Քալամյան
copy image url

Գնում ենք Մալթա՝ հաղթանակի հետևից. Ռեքս Քալամյան

Սպորտ 2 տարի առաջ - 15:18 27-06-2022
Երևանում անցկացված «SADA Cup» բասկետբոլային մրցաշարում Հայաստանի հավաքականը 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց՝ լրացուցիչ արդյունքներով զիջելով Իրանի ընտրանուն։

Այս մրցաշարից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեկնում է Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը։

Սպասվող կարևորագույն մրցաշարի մասին Oragir.news-ի հետ զրույցում խոսել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը.

«Տղաները մեծ ջանքեր գործադրեցին և մոտ էին հաղթանակին։ Ինձ համար կարևոր է այն հանգամանքը, որ մեր բասկետբոլիստները շատ աշխատասեր են։ Ցավոք, չհաղթեցինք Սիրիայի հավաքականին, բայց շատ մոտ էինք. վճռորոշ եղավ խաղի վերջնամասը։

Մեկնում ենք Մալթա՝ հաղթանակի հետևից։ Մենք հաղթողներ ենք և տրամադրված ենք միմիայն հաղթանակի»,- ասել է Քալամյանը։

Հիշեցնենք, որ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ մրցակիցներն են Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիները, A խմբում են Մալթայի, Ադրբեջանի և Անդորրայի հավաքականները։