Շոյգուն այցելել է Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքերի հրամանատարական կետեր. ՌԴ ՊՆ
copy image url

Շոյգուն այցելել է Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքերի հրամանատարական կետեր. ՌԴ ՊՆ

Արտաքին 2 տարի առաջ - 14:28 26-06-2022
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, կիրակի օրը գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ այցելել է Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքերի խմբավորում։

Թե կոնկրետ որտեղ է եղել նախարարը, չի հաղորդվում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա այցելել է ռուսական զորքերի հրամանատարական կետեր, լսել հրամանատարների զեկույցները և նրանցից մի քանիսին պարգևատրել մեդալներով ու շքանշաններով։

Հաղորդվում է, որ Շոյգուի հետ է եղել նաև ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետ Սերգեյ Ռուդսկոյը, ՌԴ մարտական ​​պատրաստության հարցերով պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովը և նյութատեխնիկական ապահովման հարցերով պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը։

Շոյգուի առաջին հրապարակային այցը ռազմաճակատ տեղի է ունենում ռուսական բանակի հրամանատարությունում վերադասավորումների և Սևերոդոնեցկ քաղաքի գրավման ֆոնին, որի համար վերջին մեկ ամսվա ընթացքում կատաղի մարտեր էին ընթանում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի