Մեր դպրոցներից մեկում գողություն էր կատարվել․ Ժաննա Անդրեասյան
copy image url

Մեր դպրոցներից մեկում գողություն էր կատարվել․ Ժաննա Անդրեասյան

Ներքին 2 տարի առաջ - 20:45 25-06-2022
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր դպրոցներից մեկում գողություն էր կատարվել։ Ոստիկանությունն արագ արձագանքել է, արարքի մեջ կասկածվողը հայտնաբերված է, գողոնը՝ առգրավված։

Ինձ մի հանգամանք ապշեցրեց. արարքի հեղինակը ջարդել ու վնասել էր դպրոցական լաբորատորիաների որոշ սարքեր։ Ինչո՞ւ և ինչպե՞ս ենք մենք կարողանում վնասել այն, ինչը կառուցելու, ստեղծելու, մեր բոլոր երեխաներին հասանելի դարձնելու խնդիրը ունենք»։