Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով․ Բայրամով
copy image url

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով․ Բայրամով

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:37 24-06-2022
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այսօր բանակցություններում քննարկեցինք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային կարգավորումը։ Ադրբեջանն այն դիրքորոշումն ունի, որ հակամարտությունը մնացել է անցյալում, եւ տեւական խաղաղության համար անհրաժեշտ է համագործակցություն։ Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված է բոլոր կողմերի կողմից եռակողմ համաձայնագրերի լիարժեք եւ անշեղորեն կատարման անհրաժեշտությամբ։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով»,- ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում ասել է Բայրամովը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի