Զղջում եմ ձայնագրության համար. տասնչորս րոպեն ծաղկաքաղ է արված. Գագիկ Ջհանգիրյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:03 23-06-2022
«Ես ուզում էի հայցել մեր բոլոր մայրերի, կանանց, քույրերի, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իմ կամքի՝ այլ լսարանում, փակ միջավայրում, տղամարդկանց շրջապատում արտահայտած որոշ անվայելուչ արտահայտություններ իմ վրիպման արդյունքում հանրայնացվեցին։ Ես զղջում եմ դրա համար, այդ արտահայտություններն իրենց համար չէր նախատեսված, քանի որ դա տղամարդկային նեղ շրջանակում ընթացող քննարկման արդյունքում մտերմիկ զրույցի տիրույթում արտաբերած բառեր էին»,- «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած հայտնի ձայնագրությանը։

Ջհանգիրյանն ասաց, որ իրենց խոսակցությունը տևել է շուրջ երկու ժամ, գուցե մի քիչ էլ ավելի. «Ես վստահ եմ, որ սկզբից էլ ձայնագրությունը կա, այդ տասնչորս րոպեն ծաղկաքաղ է արված, սեղանի զրույցը, որտեղ նստած են երեք տղամարդ, տևում է երկուսուկես-երեք ժամ։ Բնականաբար, միայն մեկը չի խոսում, խոսում են բոլորը, կենացներ են ասում, ճառեր են ասում, թե չէ ստացվում է, որ ես մոնոլոգ եմ ասում, բառերն էլ տպավորիչ, իրար հետևից ասում եմ։ Պարոն Վարդազարյանը դիմել էր ԲԴԽ այն անդամներին, ովքեր հարուցել էին իր նկատմամբ կարգապահական վարույթ, և կոչ էր արել, որ իմ նկատմամբ էլ նրանք հարուցեն, այդ ընկերները դիմել էին, գրավոր խնդրել, որ պարոն Վարդազարյանն ամբողջ ձայնագրությունը ներկայացնի իրենց, որպեսզի իրենք մանրամասն ուսումնասիրեն և որոշեն ինչպես վարվել։ Նա հրապարակային մերժել է այդ ձայնագրությունը տրամադրել ամբողջական, քանի որ այնտեղ թեմաներ կային, որոնք բացարձակ ձեռնտու չէին պարոն Վարդազարյանին՝ հանրայնացնելու համար»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ