Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի աշխատանքին ընդհանուր սահմանի հստակեցման հարցում և այս առումով կոնկրետ առաջարկներ ունի։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Լենտա.ռու»-ի թղթակիցը։
Նախարարի խոսքով, Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են երկու երկրի կողմից՝ սահմանազատելու և սահմանագծելու համար։ Նա նաև խոստացել է ձգտել ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում՝ նշելով այս ուղղությամբ առաջընթացը։
«Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ խորհրդակցում է Հայաստանի հետ։