«Ջրհեղեղ»՝ Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկում

Ներքին 2 տարի առաջ - 22:53 23-06-2022
Ամռան օրերին հորդառատ անձրևներ գրեթե քիչ են լինում, սակայն այսօր՝ հունիսյան շոգ օրվա ավարտին, անսպասելի հորդառատ անձրևի հետևանքով Էրեբունի վարչական շրջանի շենքերից մեկում բառի բուն իմաստով՝ ջրհեղեղ էր, որի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Զառա Տոնիկյան անունով օգտատերը՝ նշելով Երևանի քաղաքապետարանի և Էրեբունի վարչական շրջանի պաշտոնական էջերը։

Oragir.news-ը կապ հաստատեց Զառա Տոնիկայնի հետ՝ հարցնելով, թե արդյոք խնդիրը կարգավորվել է, պատասխանեց.«Էրեբունի վարչական շրջանում էր, բայց արդեն համայնքի ղեկավարը արձագանքեց։ Կարգավորվել է»։

Քիչ ավելի ուշ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բայալանը տեսանյութի մեկնաբանություններ բաժնում արձագանքել էր. «Հարգելի՛ բնակիչ, տեղյակ եմ խնդրի մասին, այն արդեն լուծված է: Շնորհակալ ենք խնդիրը բարձրացնելու համար»։

Ամենից շատ դիտված