«Ալեքս հոլդինգը» գերիշխող դիրք է զբաղեցնում կարագի շուկայում. Գեղամ Գևորգյան
copy image url

«Ալեքս հոլդինգը» գերիշխող դիրք է զբաղեցնում կարագի շուկայում. Գեղամ Գևորգյան

Ներքին 2 տարի առաջ - 17:06 23-06-2022
2021թ․ մարտից գնանկում է տեղի ունեցել, որը շարունակվել է մինչև հունիս։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Նոր զելանդական կարագի գինը 4692 դրամից դարձել է 4400 դրամ, «Anchor» տեսակի կարագը 5038-ից իջել է՝ դառնալով 4690 դրամ։ Այն պնդումները, որ դոլարի փոխարժեքի հետ գները չեն իջել, իրականությանը չեն համապատասխանում։ Չեմ բացառում, որ կլինեն տնտեսվարողներ և ոլորտներ, որտեղ կլինեն չարաշահումներ, այդ դեպքերում գործընթաց ենք գեներացնում։ Մեր համակարգը միացրած է ՊԵԿ-ի ՀԴՄ-ների համակարգին, ձեր կողմից գնում կատարելուց հետո, այդ գինը մեր համակարգը ավտոմատ ստանում է, այստեղ մարդկային գործոն չկա։ Ուզում եմ ընդծել, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գների կարգավորմամբ չի զբաղվում, ես ներկայացնում եմ այն ապրանքները, որտեղ կենտրոնացվածություն կա և կան գերիշխող դեր ունեցող սուբյեկտներ, կարագի շուկայում օրինակ գերիշխող դիրք է զբաղեցնում «Ալեքս հոլդինգը»»,- ասաց Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի