ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանից հացահատիկ ներկրող երկրների դեմ. Սպիտակ տուն
copy image url

ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանից հացահատիկ ներկրող երկրների դեմ. Սպիտակ տուն

Արտաքին 2 տարի առաջ - 09:21 23-06-2022
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ Ջոն Ֆայները հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ռուսական հացահատիկ ներկրելու համար պատժամիջոցներ կիրառել ձեռնարկությունների և երկրների դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ֆայներն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի ռուսական հացահատիկի արտահանմանը, իսկ պատժամիջոցները չեն տարածվում ռուսական պարենային ապրանքների վրա։

«Ավելին, մենք ցանկանում ենք հստակ տեղեկացնել սննդամթերքի դիստրիբյուտորներին և այլ երկրներին, որ նրանք կարող են ռուսական հացահատիկ ներմուծել առանց մեր պատժամիջոցների ցուցակում հայտնվելու ռիսկի»,- ասել է Ֆայները։

Ամենից շատ դիտված