Ուղիղ եթեր

Մոսկվայի դատարանն արգելել է Սոբչակի և Իվլեևայի համբույրով տեսանյութը

Ավելին 2 տարի առաջ - 21:35 22-06-2022
Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանն արգելել է Ռուսաստանում տարածել հեռուստահաղորդավարներ Քսենյա Սոբչակի և Անաստասիա Իվլեևայի համբույրով տեսանյութը։ Դատարանը նման որոշում է կայացրել մարտի 2-ին, դրա վրա ուշադրություն է հրավիրել «ЧТД» տելեգրամ-ալիքը։

Շրջանային դատախազը հայց է ներկայացրել, որով նա պահանջել է արգելել տեղեկատվության տարածումը Starhit պարբերականի կայքից, որը հրապարակել էր Սոբչակի և Իվլեևայի «կրքոտ համբույրով» տեսանյութը:

Սոբչակն ու Իվլեևան համբուրվել են «Թագավորական կոբրաներ» շոուի պրեմիերայի ժամանակ, 2021 թվականի հոկտեմբերին։ Լրատվամիջոցները որոշել են, որ նրանք կրկնել են Մադոննայի և Բրիթնի Սփիրսի համբույրը MTV Video Music Awards-ի ժամանակ 2003 թվականին։

Դատախազը համարել է, որ Սոբչակի և Իվլեևայի մասնակցությամբ տեսանյութը ուղղված է «ոչ ավանդական սեռական հարաբերություններ խթանելուն» և հասանելի է եղել մարդկանց անսահմանափակ շրջանակի, այդ թվում՝ անչափահասների համար։ Դատարանը բավարարել է դատախազի հայցը։

«Այս արգելքը, իհարկե, դասական ռուսական դուալիզմ է։ Բրեժնևին կարելի է, ինձ ու նաստյային՝ ոչ», - մեկնաբանել է Քսենիա Սոբչակը դատարանի որոշումը: Անաստասիա Իվլեևան չի մեկնաբանել։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում