Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրում պոմպակայան է կառուցվել։ Այն ոռոգելու է 60 հեկտար հողատարածք: Ծրագրի արդյունքում ոռոգվելու են տարածքներ, որոնք ռելեֆային անհարթությունների պատճառով չեն ոռոգվել տարիներ շարունակ։ Կարևոր այս ծրագիրը կյանքի է կոչվում կառավարության, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը։
Արարատի մարզում կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով 11 համայնքում իրականացվել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրեր։
Այս տարի մարզի տասնյակից ավելի բնակավայրերում ոռոգման համակարգերն արդիականացնելու սուբվենցիոն ծրագրեր կան։ Հայտերն արդեն ներկայացվել են կառավարություն, դեռևս քննարկման փուլում են։