Ավագանին ընդունեց Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու որոշման նախագիծը։
Նախատեսվում է Լենինգրադյան փողոցի համար 23/13 շենքի 92․3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել հունահռոմեական ոճի 2021 թվականի Աշխարհի և 2022 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին։
Նախագծի մշակման և ընդունման համարհիմք են հանդիսացել մարզիկի բարձր պրոֆեսիոնալիզմը և բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը։
Ամոյանը բնակվում է ծնողների, քրոջ և եղբոր հետ 67․7 քմ մակերեսով տանը։