Իրանցիները հավաքել են ամերիկյան MQ-4C Global Hawk հետախուզական դրոն անօդաչուի հայտնաբերված մնացորդներից, որը խոցվել էր 2019 թվականին հարավային Հորմոզգան նահանգում, գրել է AwiaNews Telegram-ալիքը և հրապարակել լուսանկարները։
Իրանի ԶՈՒ-ն ամերիկյան հետախուզական դրոնը զենիթային հրթիռով խոցել է երեք տարի առաջ։ Միացյալ Նահանգները բազմիցս օգտագործել է դրոններ՝ Իրանի շուրջը հետախուզություն իրականացնելու համար, այդ թվում՝ ներխուժելով նրա օդային տարածք: Օրինակ՝ 2011 թվականին ամերիկյան RQ-170 Sentinel հետախուզական դրոնը խախտել էր Իրանի սահմանները և կալանվել։
«Սա իրականում MQ-4C-ի նախատիպն է, որը ձևափոխվել է RQ-4-ից: RQ-4-ը խոցվել է երեք տարի առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության կողմից հարավային Հորմոզգան նահանգում: ԱՄՆ-ը պնդում է, որ դրոնը չի մտել Իրանի օդային տարածք և գտնվել է միջազգային օդային տարածքում, երբ այն խոցվել է Իրանի հեղափոխության պահապանների կողմից»,- գրում է ալիքը։