Ռուսական Azur Air-ը կրկնակի կկրճատի ինքնաթիռների քանակը պահեստամասերի բացակայության պատճառով
copy image url

Ռուսական Azur Air-ը կրկնակի կկրճատի ինքնաթիռների քանակը պահեստամասերի բացակայության պատճառով

Արտաքին 2 տարի առաջ - 22:03 20-06-2022
Ռուսական Azur Air ավիաընկերությունը կդադարեցնի օգտագործել իր ինքնաթիռների գրեթե կեսը և կդադարեցնի թռիչքները դեպի Սոչի՝ պահեստամասերի սղության պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Azur Air-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կորոլյովի նամակին։

«Այսպիսով մենք կարող ենք խնայել մերօդանավերի ռեսուրսը: Սա անհրաժեշտ լուծում է թռիչքների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար, մինչ մենք նոր ուղիներ ենք փնտրում պահեստամասերի մատակարարման համար»,- գրել է Կորոլյովը։

Ամառային չվացուցակում ընկերությունը մտադիր է օգտագործել 12 ինքնաթիռ՝ ունեցած 22-ի փոխարեն։ Մինչ Ուկրաինայում պատերազմի սկսվելը Azur Air-ն ուներ ավելի քան 30 ինքնաթիռ։

Ամենից շատ դիտված