«Դա ոմանց մտքի թռիչքն է»․ Արագածոտնի փոխմարզպետը՝ Նիգավանի դեպքերի մասին
copy image url

«Դա ոմանց մտքի թռիչքն է»․ Արագածոտնի փոխմարզպետը՝ Նիգավանի դեպքերի մասին

Ներքին 2 տարի առաջ - 13:30 20-06-2022
Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, որ երեկ Նիգավանում տեղի ուենցած սպանությունների մասնակից են նաև իր բարեկամներն ու հարազատները։ Փարվանյանը պատասխանեց՝ սուտ ա։

Հիշեցնենք, որ երեկ Նիգավանում տեղի է ունեցել հրաձագություն, որի հետևանքով 3 անձ մահացել է, 4-ը՝ վիրավորվել։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցները Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի բարեկամներն են եղել, իսկ հրաձգության պատճառ է դարձել երիտասարդների կողմից Նիկոլ Փաշինյանին հայհոյելը։

Փարվանյանին հարցրինք՝ իր ոչ մի բարեկամ, ազգական, հարազատ այդ միջադեպին չի՞ մասնակցել․ «Ես կխնդրեմ նախաքննական մարմնից հետաքրքրվել։ Ինչքան որ ես տեղյակ եմ, հանցագործություն կատարողը ձերբակալված է»,- պատասխանեց Փարվանյաը՝ ասելով, որ ձերբակալվածը իրեն բարեկամ չէ։ Փարվանյանին հարցրինք նաև, թե այդ դեպքում ինչո՞ւ է հենց իր անունը շոշափվում․
« Չգիտեմ, չեմ կարող ասել, դա ոմանց մտքի թռիչքն է»,- պատասխանեց Փարվանյանը։