Ղազախստանն ու Իրանը համատեղ առևտրային պալատ կստեղծեն
copy image url

Ղազախստանն ու Իրանը համատեղ առևտրային պալատ կստեղծեն

Արտաքին 2 տարի առաջ - 22:18 19-06-2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման շրջանակներում, որոշել են համատեղ առևտրային պալատ ստեղծել։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Տոկաևը, որը կիրակի պաշտոնական այցով ժամանել Է Թեհրան, երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ է վարել Ռաիսիի հետ:

Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղազախա-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և լոգիստիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային-հումանիտար կապերի ընդլայնմանը:

Ամենից շատ դիտված