Կալանքը ֆետիշացնող դատավորներին չի կարելի կարգել, իսկ եղածներին էլ պիտի դուրս շպրտել․ Արամ Վարդևանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:58 18-06-2022
Ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում իրականացնում է հանրահավաք, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մենք ներկայացրել ենք պետական իրավական ոլորտի մեր տեսլականը: Այս տեսլականից բխելու են դետալավորված գործողություններ: Դատական համակարգը, իրավապահ համակարգը եթե չլինի անկախ, անվախ ու արդար որևէ բարեփոխում հնարավոր չէ: Այս անգամ ուզում եմ առիթը օգտագործել և 9 կետից բաղկացած սկզբունք ներկայացնեմ թե ինչ պետք է չլինի այս ոլորտում.

1. Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել։

2. Անչափահասին ապագա զինվորին ծեծող և զինվորներ ծնող հայ մայրերին ծեծող ոստիկաններին չի կարելի դուրս չշպրտել ոստիկանությունից, իսկ իրական ոստիկաններին արժանապատիվ կյանք չապահովել։

3. Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել։

4. Միայն կալանավորող, կալանքը ֆետիշացնող դատավորներ չի կարելի կարգել, իսկ եղած նմաններին դուրս չշպռտել համակարգից։

5. Չի կարելի դատավորի միջոցով վարկերի բեռի տակ հայտնված բազմազավակ ընտանիքի միակ բնակարանը բռնագանձել, իսկ դղյակներից միայն խոսել ու վախենալ։

6. Չի կարելի քննիչներին ստիպել իրենց խղճի դեմ գնալով ապօրինի գործեր կարել, իսկ դատախազներից պահանջել դա հաստատել։

7. Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը։

8. Չի կարելի, որ արդարություն ապահովող դատավորի աշխատավարձը լինի ավելի ցածր, քան ոչինչ չանող ՔՊ-ական նախարարինը իրենց պարգևավճարներով։

9. Չի կարելի որ պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն առանց բարձրագույն կրթության առանց կենսագրության, առանց պրոֆեսիոնալիզմի պարզապես իշխանության ու կոնկրետ շահերի ծառայող մարդիկ»,- ամփոփեղ Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում