Ալիևը պնդում է, որ Հայաստանը հրաժարվել է ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպել Թբիլիսիում
copy image url

Ալիևը պնդում է, որ Հայաստանը հրաժարվել է ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպել Թբիլիսիում

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:24 16-06-2022
Վրացական կողմը պաշտպանում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների Թբիլիսիում հանդիպում անցկացնելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթում։

«Մենք այդ հարցով խորհրդակցել ենք վրացի մեր գործընկերների հետ, և Վրաստանի կառավարությունը աջակցում է Վրաստանում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու և այդ երկխոսությունը սկսելու գաղափարին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ ինչու»,- ասել է Ալիևը:

Ամենից շատ դիտված